Այո՛, Հայաստանի Հանրապետությունը որպես Արցախի անվտանգության երաշխավոր ևս աջակցո…

🔶 Այո՛, Հայաստանի Հանրապետությունը որպես Արցախի անվտանգության երաշխավոր ևս աջակցություն ուներ ֆինանսական և բոլոր առումներով, բայց դա չի նշանակում, որ մենք ձրիակերի նման այնտեղ նստած էինք և օգտվում էինք միայն Հայաստանի հարկատուների կամ պետբյուջեի կողմից տրամադրած գումարներից։ Այս մասին հայտարարել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։
🗣 «Մենք ունեինք հանքարդյունաբերություն, ունեինք գյուղատնտեսություն, տարբեր արտադրություններ, որոնց դուրսբերման և ներմուծման ընթացքում այդ հարկերը գեներացվում էին ՀՀ պետբյուջե, որից մի մասը վճարվում էր որպես միջպետական վարկ։
📌 Արցախը Հայաստանի համար վահան է եղել, և պարզ է, որ պետք է ամեն ինչ արվեր, որ այդ վահանը լիներ ամուր։ Առաջին հարվածն արցախցիներն են իրենց վրա վերցրել»,- ասել է Շահրամանյանը։
🔻 Հիշեցնենք, որ մայիսի 8-ին քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակները և աշխատավարձերը ավելի բարձր են եղել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով