Շվեդական Blankspot կայքը հայտնում է, որ գաղտնի փաստաթղթի միջոցով բացահայտել է Հա…

Շվեդական Blankspot կայքը հայտնում է, որ գաղտնի փաստաթղթի միջոցով բացահայտել է Հայաստանում հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների վրա Ռուսաստանի ուղղակի ազդեցության մասին տեղեկություններ:
Կայքը, մասնավորապես, նշել է, որ գաղտնազերծված փաստաթղթի միջոցով կարողացել է բացահայտել, թե ինչպես է Ռուսաստանը պլանավորել նվազեցնել Հայաստանի կառավարության ժողովրդականությունը։ Blankspot-ը, հղում անելով վստահելի աղբյուրին, նշել է, որ ձեռք է բերել «2026 թվականի «հակափաշինյանական» ուղղությամբ աշխատանքի ծրագիր» վերնագրով ռուսական փաստաթուղթ, որում ուրվագծվում են ինչպես ընդհանուր նպատակները, այնպես էլ աշխատանքի իրականացման կոնկրետ մեթոդները։
Ըստ կայքի՝ ի թիվս այլ բաների, փաստաթղթում նշվում է, որ հիմնական նպատակն է ընտրությունները ներկայացնել որպես ‹‹անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ վստահության քվե››։

‹‹Այն նաև նկարագրում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի կառավարության ազդեցությունը սահմանափակելու ջանքերը։ Մեկ այլ նպատակ է կանխել Փաշինյանի ‹‹քաղաքական կերպարի›› փոփոխությունը կամ ‹‹արդիականացումը›› քվեարկությունից առաջ։ Այնուամենայնիվ, փաստաթղթում չի նշվում, թե որ ընդդիմադիր կուսակցությունն է Ռուսաստանը նախընտրում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համեմատ։ Դրա փոխարեն նկարագրվում են այն գործիքները, որոնք պետք է օգտագործվեն հասարակական կարծիքի վրա ազդելու համար։ Առաջարկությունների թվում է սոցիալական ցանցերում Ռուսաստանին միտված նարատիվների առկայությունը 2025 թվականի աշնան համեմատ եռապատկելու ծրագիրը՝ օրական մեկ միլիոն դիտումից մինչև երեք միլիոն››,-գրել է կայքը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով