Քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, 2-ը՝ Նոր Նորքի ղեկավարի աշխատակ…

⚖️ Քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, 2-ը՝ Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք են:
🗣 Այս մասին Factor TV-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ վարույթը վերաբերում է կաշառք տալու, ստանալու և դրան օժանդակելու դեպքերի։
💬 «Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը»,- հայտնել են գերատեսչությունից:
📌 Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ իրավապահները ձերբակալել են Նոր Նորքի թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով