ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու Իրանի առաջարկն օ…

ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու Իրանի առաջարկն օրինական և մեծահոգի է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է France 24-ից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Մեր պահանջն օրինական է. պատերազմի դադարեցում, (ԱՄՆ) շրջափակման և ծովահենության վերացում, ինչպես նաև ԱՄՆ ճնշման պատճառով բանկերում անարդարացիորեն սառեցված իրանական ակտիվների ապասառեցում», — ասել է Բաղային։

Նա հավելել է, որ Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը և տարածաշրջանում ու Լիբանանում անվտանգության հաստատումն Իրանի մյուս պահանջներն էին, որոնք «համարվում են տարածաշրջանային անվտանգությանն ուղղված մեծահոգի և պատասխանատու առաջարկ»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով