Ոչ առևտրային կազմակերպություններին կամ ԶԼՄ-ներին անհատույց փոխանցված դրամական միջոցները՝ սոցիալական ծախսՖինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առջարկվում է ընդլայնել սոցիալական ծախսերի շրջանակը։ Առաջարկվում է 2027թ․ հունվարի 1-ից սոցիալական ծախս դիտարկել նաև ոչ առևտրային կազմակերպություններին և զանգվածային լրատվության միջոցներին հայտարարատու ֆիզիկական անձանց կողմից փոխանցված դրամական միջոցները: Կազմակերպությունների և ԶԼՄ-ների շրջանակը սահմանելու է Կառավարությունը։
📌 Նախագծի ընդունման դեպքում սոցիալական ծախսեր են համարվելու հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի կողմից (այդ թվում՝ հարկային գործակալի միջոցով) իր և իր ընտանիքի անդամների համար կատարված՝ առողջապահության, կրթության, բնակարանային ապահովության գծով ծախսերը, ինչպես նաև ֆիզիկական անձի կողմից ոչ առևտրային կազմակերպություններին կամ զանգվածային լրատվության միջոցներին անհատույց փոխանցված դրամական միջոցները:
Ոչ առևտրային կազմակերպություններին կամ ԶԼՄ-ներին անհատույց փոխանցված դրամական միջոցները՝ սոցիալական ծախս
Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի…
Թողնել պատասխան