«ԵՄ-Հայաստան. ավելի մոտ, քան երբևէ» խորագրով Երևանում և Հայաստանի տարբեր մարզերո…

«ԵՄ-Հայաստան. ավելի մոտ, քան երբևէ» խորագրով Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում նշվեց Եվրոպայի օրը՝ միասնության, խաղաղության և համընդհանուր արժեքների խորհրդանիշը: 
 
Ամեն տարի մայիսին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մայրաքաղաքում և մարզերում կազմակերպում է տարբեր միջոցառումներ։ Երևանի Ազատության հրապարակում տեղադրված էին դեսպանությունների, ԵՄ տեղեկատվական և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի տաղավարներ, որտեղ ներկայացվում էին եվրոպական երկրների մշակույթը, խոհանոցը և ծրագրերի արդյունքները։
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծեց, որ ԵՄ-Հայաստան գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա, որոնք արդար և բարեկեցիկ հասարակության հիմքն են։ Նա նշեց, որ Եվրոպայի օրը խորհրդանշում է միասնություն, համագործակցություն և խաղաղության նկատմամբ հանձնառություն։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով