📣 Փաշինյանն այսօր արձագանքեց Գյումրիում անցկացված համերգի շուրջ քննադատություններին՝ հայտարարելով, որ միջոցառումը նվիրված էր «Հյուսիս-հարավ» ճանապարհի պաշտոնական բացմանը։
🗣 «Եթե համարում եք, որ «Հյուսիս-հարավի» կառուցումը կուսակցական միջոցառում էր, կարող ենք դա համարել կուսակցական: Կարծում ենք՝ «Հյուսիս-հարավի» Աշտարակ-Գյումրի հատվածի կառուցումը պետական մակարդակի և նշանակության միջոցառում է, այնպիսի միջոցառում է, որը արժե նշել», – ասաց Փաշինյանը:
🔸 Վարչապետը նշեց, որ համերգի կազմակերպմանը մասնակցել են ճանապարհաշինական աշխատանքներին ներգրավված ընկերությունները։ «Չեմ կարծում, որ այդ մեծ իրադարձությունը արժե տեղավորել կուսակցական շրջանակներում»,- ասել է վարչապետը։
📌 Անցած ամիս «Խաղաղության ձայնը» անունով երաժշտական փառատոնի երկու համերգներ կազմակերպվեցին Գյումրիում և Երևանում։ Երաժշտական փառատոնի Գյումրիի համերգին մասնակցեց նաև Փաշինյանի «Վարչաբենդ» անունով երաժշտական խմբակը, որի պաստառներին գրված էր Կառավարության ծրագրային դրույթը՝ «Իրական Հայաստան»։ Համերգի հովանավորն էր Fast Bank-ը, որի սեփականատերերն են Վահե և Վիգեն Բադալյանները: |azatutyun.am|

Թողնել պատասխան