Հանտավիրուսի բռնկումից տուժած զբոսանավից իրենց երկրներ վերադարձած ԱՄՆ-ի և Ֆրանսի…

Հանտավիրուսի բռնկումից տուժած զբոսանավից իրենց երկրներ վերադարձած ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքացիների մոտ վիրուսի թեստի դրական արդյունքներ են գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկակայակոչելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխանություններին։
ԱՄՆ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հայրենիք վերադարձող ամերիկացիներից մեկի մոտ հանտավիրուսի թեթև ախտանիշներ են եղել։ Մայիսի 11-ի առավոտյան ԱՄՆ առողջապահական գերատեսչությունը հայտարարել է, որ ինքնաթիռում գտնվող ԱՄՆ բոլոր 17 քաղաքացիները «կլինիկական զննում կանցնեն» Նեբրասկայի բժշկական հաստատությունում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով