Թուրքիայում շուրջ 40 տարի պայքարող քուրդ զինյալները հայտարարել են հրադադարի մաս…

❗️ Թուրքիայում շուրջ 40 տարի պայքարող քուրդ զինյալները հայտարարել են հրադադարի մասին։ Հայտարարությունը հնչել է Քրդական բանվորական կուսկացության առաջնորդ, ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլա Օջալանի՝ զենքերը վայր դնելու կոչից երկու օր անց։
📌 Զինյալ խմբավորումը պնդել է՝ «մեր ուժերից որևէ մեկը զինված գործողություններ չի ձեռնարկի, քանի դեռ հարձակման չեն ենթարկվել»: Միաժամանակ կոչ արել Թուրքիայի իշխանություններին Օջալանին ազատել բանտից։
🔸 Քուրդ զինյալները տասնամյակներ շարունակ արյունալի պայքար էին մղում անկախ պետության կամ ինքնավարության համար, հիմնականում՝ Թուրքիայի արևելքում։ Հակամարտության ընթացքում մոտ 40,000 մարդ է զոհվել։

Սիրիայի հյուսիսում գործող քուրդ զինյալները, մինչդեռ հայտարարել են, թե Օջալանի ուղերձն իրենց չի վերաբերում:
|azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *