ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսուհետ «Վայլդբերրիզ» հարթակո…

📣 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսուհետ «Վայլդբերրիզ» հարթակով Հայաստանում և ԵԱՏՄ-ում արտադրված ապրանքների վաճառքի համար անհրաժեշտ է ունենալ ծագման սերտիֆիկատ։ Փաստաթուղթը ձեռք բերելու համար գործարարները պետք է դիմեն ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ։
🗣 «Սերտիֆիկացման ենթակա ապրանքների դեպքում անհրաժեշտ են համապատասխանության սերտիֆիկատ և որակի հայտարարագիր, իսկ այլ ապրանքների համար՝ ծագման սերտիֆիկատ կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը կհաստատի արտադրանքի հայկական կամ ԵԱՏՄ ծագումը»,– նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
🔸 ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների համար պարտադիր է մաքսային հայտարարագրի առկայությունը։ Գործարարներին հորդորում են նախապես սկսել փաստաթղթերի հավաքագրումը՝ գործընթացը սահուն և առանց ուշացումների կազմակերպելու համար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով