Կառավարությունը կընդառաջի իրազեկման արշավին աջակցելու խնդրանքինՀՀ կառավարություն…

⚡️Կառավարությունը կընդառաջի իրազեկման արշավին աջակցելու խնդրանքին
ՀՀ կառավարությունը, ընդառաջելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դիմումին՝ աջակցելու է «Մի՛ դարձիր ընտրական հանցագործ» իրազեկման արշավին։ Այն կիրագործվի բացառապես հասարակական կազմակերպության ֆինանսական միջոցներով։ 
Նախաձեռնությունն ուղղված է ընտրական գործընթացների օրինականության պահպանմանը և ընտրակաշառքի կանխարգելմանը։
Արշավի շրջանակում պատրաստվել են թեմայի վերաբերյալ տեղեկատվական թռուցիկներ, որոնք կտրամադրեն Հայաստանի Հանրապետություն մուտք եւ ելք գործող անձանց՝ օդանավակայաններում և սահմանային անցակետերում։ 
Այս հանրային հաղորդակցության նախաձեռնության նպատակն է քաղաքացիների՝ երկիր մուտք եւ ելք գործելու պահին ապահովել հստակ և հասկանալի իրազեկում՝ հիշեցնելով, որ քվեարկության համար գումար վերցնելը կամ առաջարկելը քրեական հանցագործություն է և ենթակա է պատասխանատվության թե՛ ընդունողի, թե՛ առաջարկողի համար։
Նախաձեռնությունը կրում է կանխարգելիչ բնույթ և միտված է նվազեցնել ընտրակաշառքի դեպքերը՝ բարձրացնելով իրավական գիտակցությունն ու տեղեկացվածությունը, հատկապես բարձր ռիսկի խմբերում։ 
Սահմանակետերում տեղեկատվության տրամադրումը ընտրվել է որպես թիրախային և ազդեցիկ գործիք՝ ապահովելու համար, որ քաղաքացիները նախապես տեղեկացված լինեն հնարավոր իրավական հետևանքների մասին և զերծ մնան ապօրինի գործողություններից։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով