Ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ԱԷԿ-ի նախագիծ, որը կարող …

🇷🇺 🇦🇲 Ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ԱԷԿ-ի նախագիծ, որը կարող է բավարարել հանրապետության կարիքները «մեկ դարով»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
🗣 «Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին առաջարկել էր մեծ հզորության կայանի նախագիծ, որը՝ եթե դա լինի հայկական ղեկավարության կամքով, կբավարարեր երկրի էներգետիկ կարիքները տասնամյակներով, իսկ գուցե՝ դարերով։ Միևնույն ժամանակ, այն վերջնական սպառողի համար կապահովեր էլեկտրաէներգիայի մատչելի սակագներ, ինչը, ի թիվս այլնի, զգալիորեն կխթաներ երկրի արդյունաբերության աճը», — ընդգծել է դիվանագետը։ |news.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով