Մայիսի 12-ին ՔՊ-ի քարոզարշավի ընթացքում համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտե…

📌 Մայիսի 12-ին ՔՊ-ի քարոզարշավի ընթացքում համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի ականջին ասում էր՝ «Թուրքերն այսօր բացում են, մի հատ Welcome-ի տեքստ անենք․․․»։
👉 Ավելի ուշ Փաշինյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում էր Թուրքիայի օրենսդրական փոփոխությանը։ Նրա խոսքով՝ նախկինում Թուրքիայի օրենսդրությունը թույլ չէր տալիս Հայաստանը նշել որպես առաքման երկիր, ինչի պատճառով Թուրքիայից Հայաստան արտահանվող ապրանքները նախ ձևակերպվում էին երրորդ երկրում, ապա միայն տեղափոխվում Հայաստան։
Փաշինյանի խոսքով՝ այժմ Թուրքիայի օրենսդրության մեջ կատարվում է համապատասխան փոփոխություն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով