Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց՝ ինչ էին նշանակում Միրզոյանի՝ «թուրքերը բացու…

🔶 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց՝ ինչ էին նշանակում Միրզոյանի՝ «թուրքերը բացում են» խոսքերը։
📌 Փաշինյանի խոսքով՝ նախկինում Թուրքիայի օրենսդրությունը թույլ չէր տալիս Հայաստանը նշել որպես առաքման երկիր, այսինքն՝ Թուրքիայից Հայաստան արտահանվող ապրանքը, ըստ նրա, տանում էին, ձևակերպում երրորդ երկրում, որից հետո ապրանքը Հայաստան էր տեղափոխվում։ Հիմա Թուրքիայի օրենսդրության մեջ համապատասխան կարգավորում է ավելացվում, և Հայաստանն ավելանում է առաքման երկրների ցանկում։ | tert.am|
🔹Ավելի վաղ մամուլում տեսանյութ էր տարածվել, որտեղ այսօր առավոտյան Շենգավիթում նախընտրական քարոզարշավի ժամանակ Միրզոյանը վարչապետ Փաշինյանի ականջին շշուկով ասում էր, թե «թուրքերն էսօր բացում են… հիշում ե՞ք՝ կոդերը… մի հատ վելքամինգ տեքստ անենք՝ ԱԳՆ խոսնակի քոմենթ…»:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով