«Արմենպրես» լրատվական գործակալության լոգոյի օգտագործմամբ կրկին կեղծ տեղեկություն…

«Արմենպրես» լրատվական գործակալության լոգոյի օգտագործմամբ կրկին կեղծ տեղեկություն է հրապարակվել X սոցցանցային հարթակում։ 
Իրականության հետ աղերս չունեցող տեքստային տեղեկատվությունը Kevin Rose անվամբ օգտատերը զուգորդել է տեսանյութով` օգտագործելով կադրեր Հայաստանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից, նաև ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի մամուլի ասուլիսից` նրան վերագրելով մտքեր, որոնք երբևէ չեն ասվել, իսկ տեսանյութի վրա կիրառելով «Արմենպրես»-ի լոգոն:    
X-ում հրապարակելիս որպես թեգեր կիրառվել են ինչպես «Արմենպրես»-ի, այնպես էլ հայկական այլ լրատվական կայքերի, France24-ի, AFP-ի, NBCNews-ի, USATODAY-ի էջերը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով