Ովքե՞ր են ՔՊ-ականները՝ Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վահագն Ալեքսանյ…

Ովքե՞ր են ՔՊ-ականները՝ Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վահագն Ալեքսանյանը և մյուսները։ Ի՞նչ մարդ են, ի՞նչ դաստիարակություն են ստացել, որտե՞ղ են դպրոց գնացել և ո՞ր փողոցներում են խաղացել։
Ամենևին էլ չեմ փորձում թիրախավորել այդ մարդկանց անձնական կյանքը, վիրավորել և նվաստացնել։ Պարզապես հետաքրքիր է, թե ինչո՞ւ է նրանց արտաբերած ցանկացած խոսք այդքան գարշելի ու այլասերված։ Չունեն ոչ մի բարոյական արգելակ։ Չեն կաշկանդվում ոչ ոքից և ոչնչից։ Չեն հարգում ո՛չ տարիք, ո՛չ սեռ և ո՛չ էլ կարգավիճակ։
Ովքե՞ր են այս մարդիկ, ի՞նչ նյութից են պատրաստված։
Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի դեղին թերթոնի նողկալի բառապաշարը ներկայումս պաշտոնական հռետորաբանություն է դարձել։ Այս մշակույթն ու վարվելակերպը վստահաբար պետք է մերժվեն ու մարգինալացվեն։
Իսկ Արայիկ Հարությունյանն էլ, որը հայտնի է որպես միջակ արևելագետ, խայտառակված նախարար և մանր ինտրիգան, թող մի փոքր էլ վայելի բախտի բերումով գլխին ընկած կարգավիճակը։ Շուտով դա էլ չի լինելու։
Կարպիս Փաշոյան
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով