🇦🇲🇹🇷 ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը «Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է»:
🗣 «Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից: Ընդգծենք, որ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ», — նշել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
📣 Որոշմանն անդրադարձել է նաև Թուրքիայի ԱԳՆ խոսնակը՝ նշելով, որ նոր կանոնակարգի շնորհիվ հնարավոր է դարձել, որ Թուրքիայից երրորդ երկիր և այնուհետև Հայաստան ուղևորվող կամ նույն երթուղով Թուրքիա ժամանող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ելքի կետը նշված լինի որպես «Հայաստան/Թուրքիա»։
🔸 Թուրքական կողմն ընդգծել է, որ Հարավային Կովկասում «երկարատև խաղաղությունն ու բարգավաճումը ամրապնդելու պատմական հնարավորության լույսի ներքո՝ Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների զարգացմանը և համագործակցության հետագա առաջխաղացմանը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների»։
🔶 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց՝ ինչ էին նշանակում Միրզոյանի՝ «թուրքերը բացում են» խոսքերը։ 📌 Փաշինյանի խոսքով՝ նախկինում Թուրքիայի օրենսդրությունը թույլ չէր տալիս Հայաստանը նշել որպես առաքման երկիր, այսինքն՝ Թուրքիայից Հայաստան արտահանվող ապրանքը, ըստ…
Թողնել պատասխան