ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցն այսօր ասուլիսի ընթացքում հ…

📣 ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցն այսօր ասուլիսի ընթացքում հայտարարեց՝ Փաշինյանը երեկ բացահայտ սպառնալիք է հնչեցրել Գագիկ Ծառուկյանի հասցեին։
🗣 «Որևէ մեկը, ով քննադատում է Նիկոլ Փաշինյանին թեկուզ քաղաքակիրթ կամ հավակնում է ազդեցիկ լինել, միանգամից արժանանում է բացահայտ սպառնալիքի, բայց ավելի սարսափելի բան է երեկ տեղի ունեցել։ Երեկ անմիջապես էդ սպառնալիքից հետո Դատախազությունը տարածում է հաղորդագրություն, որ դիմել են Բելառուսի իրավապահ մարմիններին` Նվեր Ծառուկյանին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու հայցով։ Սա արդեն դեմոկրատիայի, ընդհանրապես ժամանակակից պետության բոլոր սկզբունքների խախտում է», – ասել է նա։
📌 Սուրենյանցի խոսքով, երբ պետության ղեկավարը հնչեցնում է սպառնալիք, և այդ սպառնալիքը անմիջապես դառնում է իրավապահ մարմինների պատժիչ գործիքակազմ, դա քաղաքական պատվերի դրսևորում է․ «Այսինքն` պետական ինստիտուտները այնպես են արժեզրկվում, որ դառնում են Նիկոլ Փաշինյանի անձնական քաղաքական հաշվեհարդարի գործիքը»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով