ԱՄՆ-ից գործող «բլոգեր» Արմեն Չիբուխչյանը ներողություն է խնդրել «Արդշինբանկի» սեփ…

ԱՄՆ-ից գործող «բլոգեր» Արմեն Չիբուխչյանը ներողություն է խնդրել «Արդշինբանկի» սեփականատիրոջը զրպարտելու համար
Չիբուխչյանն ընդունել է, որ կեղծ տեղեկություններ է տարածել Կարեն Սաֆարյանի մասին ու ներողության տեքստ է հրապարակել։
«Իմ կողմից 2024թ. մարտի 17-ին և մարտի 24-ին արվել են Կարեն Սաֆարյանի վերաբերյալ հայտարարություններ՝ հեղաշրջում անելու համար ստեղծված մոբիլ խմբերին ֆինանսավորելու և պետական հեղաշրջման պատասխանատվություն ստանձնելու, Մարտի 1-ին Արցախից բերված հատուկ պատժիչ ջոկատը հովանավորելու և ֆինանսավորելու, կազմ պատրաստ պահելով անհրաժեշտ պահի գործածելու վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում իրականությանը»: «Իմ կողմից 2024թ. մարտի 17-ին Կարեն Սաֆարյանի վերաբերյալ արվել են վիրավորական արտահայտություններ, որի համար ներողություն եմ խնդրում»:
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով