«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի գավաթակիր, Մխիթարյանը նվաճեց կարիերայի 28-րդ տիտղոսըՀռ…

«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի գավաթակիր, Մխիթարյանը նվաճեց կարիերայի 28-րդ տիտղոսը
Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Ինտեր»-ը մրցեց «Լացիո»-ի հետ ու առավելության հասավ 0:2 հաշվով:
Միլանյան ակումբի կազմում աչքի ընկավ Լաուտարո Մարտինես ու մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Մարուսիչը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ ու բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման մտավ 68-րդ րոպեին:
Իտալիայի այս գավաթը Հենրիխ Մխիթարյանի կարիերայի 28-րդ տիտղոսն է:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով