Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից«Իսկ հիմա ես կուզենայի հակիրճ ներկայացնել դատական գործընթացը, ո՞վ է իմանում վաղը ինչ կլինի հետս, որպեսզի դուք տեղյակ լինեք ընդհանուր առմամբ, ինչ է կատարվում։ Այս դատավարությունը, որ ընթանում է, իհարկե, շինծու է, խախտվում են կոպտորեն բոլոր նորմերը, մարդասիրության, արդարադատության, արդարության, միջազգային իրավունքի, իրենց սեփական օրենսդրությունը։ Ես կոչ եմ անում, որպեսզի մեր հայրենանվեր հայությունը միավորվի և պաշտպանենք մեր իրավունքները, որովհետև մենք դիմելու ենք միջազգային դատարան։ Իրենց բոլոր փաստարկները շինծու են, փուչիկ են, շատ թույլ են։ Այս դատավարությունը ոչ թե դատավարություն է, սա էթնոքաղաքական վենդետա է, էթնոքաղաքական լինչ է ուղղված մեր ժողովրդի անցյալին, ներկային և ապագային»։
https://news.am/hy/video/1035243
Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից
Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է. Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ուղերձ է հրապարակել Ադրբեջանական գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին…
Թողնել պատասխան