⚖️ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել «Հայաստան» դաշինքի աջակից և Սպիտակում գրասենյակի ղեկավարը բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, ընտրող հանդիսացող Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց։
📣 Բացի այդ, այլ անձանց հետ խոչընդոտել է նույն մարզի բնակչի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։
🔸 Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
📌 «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Սպիտակի գրասենյակում տեղի ունեցած խուզարկությունների վերաբերյալ։ 📢 «Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը։ 🔹 Նմանատիպ մեթոդներով…
Թողնել պատասխան