Այսօր հայկական շուկայում մի շարք ալկոհոլային խմիչքներ ունեն ակցիզային դրոշմապիտակներ։ Մինչդեռ Կառավարությունը դեռևս 2023 թվականին որոշել էր, որ նույն տարվա հոկտեմբերի կեսից ալկոհոլային խմիչքները Հայաստանում պետք է ենթարկվեն ոչ թե ակցիզային դրոշմավորման, այլ նույնականացման միջոցներով դրոշմավորման՝ Դատա մատրիքս (Data Matrix) թվային ծածկագրով կամ, ինչպես ավելի հայտնի է, QR կոդերով։ Դատա մատրիքսը հատուկ երկչափ ծածկագիր է, որը նման է QR կոդի, բայց կարող է պարունակել ավելի մեծ ծավալի տվյալներ:
Այս որոշումից հետո՝ տևական ժամանակ, ալկոհոլային խմիչքների վրա արդեն թվային դրոշմապիտակներ էին։ Սակայն, շուկայում, ամենայն հավանականությամբ, այս տարվա հունվարից (մենք նկատել ենք հունվարից) արդեն հայտնվել են խմիչքներ, որոնց վրա ոչ թե թվային դրոշմապիտակներ են, այլ ակցիզային։
❓Հարց է առաջանում՝ ինչու՞ է պետությունը նախ ակցիզային դրոշմապիտակներ տրամադրել տնտեսվարողներին, եթե անցում է կատարվել թվային դրոշմավորմանը, ինչպես նաև`
🔻 ումի՞ց և ե՞րբ է գնել այդ ակցիզային դրոշմապիտակները
🔻 ո՞րն է նոր ակցիզային դրոշմապիտակներ գնելու և տրամադրելու իրավական հիմքը՝ ներքին իրավական ակտ, գրավոր ցուցում, ծառայողական հրահանգ կամ այլ վարչական փաստաթուղթ, որով թույլատրվել կամ կարգավորվել է այդ տրամադրումը
🔻արդյոք բոլոր տնտեսվարողներին է դա հավասարապես տրամադրվել, թե՞ կամընտրական մոտեցումով, որի արդյունքում որոշ տնտեսվարողներ ստացել են անվճար ակցիզային դրոշմապիտակներ, որոշները՝ իրենց սեփական միջոցներով թվային դրոշմապիտակներ գնել, որտեղից էլ կարող են մրցակցային խնդիրներ առաջանալ։
📌 Թեմայի շուրջ Պետական եկամուտների կոմիտեն մեր հարցմանն ի պատասխան խուսափել է հստակ պատասխաններ տալ։ Որոշ հարցերի առհասարակ չի պատասխանել։
🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ
Ակցիզային դրոշմապիտակներ. ինչ է թաքցնում ՊԵԿ-ը
Հարց է առաջանում՝ ինչու՞ է պետությունը նախ ակցիզային դրոշմապիտակներ տրամադրել տնտեսվարողներին, եթե անցում է կատարվել թվային…
Թողնել պատասխան