Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ գյուղում ՀՀ կառավարության կողմից իր…

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտական փուլում են գտնվում գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Շողակաթի գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 46 միլիոն 76 հազար դրամ, որի 40 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 60 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Շողակաթի գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգում՝ բետոնային սալարկմամ՝ 320 մետր երկարությամբ և 2610 քմ մակերեսով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով