Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով մայիսի 13-ին ստ…

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով մայիսի 13-ին ստացած օպերատիվ տեղեկությունը, պարզել են, որ Նոր Խարբերդ գյուղի 49-ամյա բնակիչը, վարչական շրջանի ընտրատեղամասերից մեկում լինելով լիազոր անդամ, ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար 68-ամյա համագյուղացուն 50 հազար դրամ է տվել։
Այս մասին տեղեկացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Նշվում է, որ ձերբակալման ժամանակ 49-ամյա տղամարդն իր վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է։ Կաշառք տալու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե։
Ոստիկանությունը կոչ է արել զերծ մնալ հակաօրինական գործողություններից՝ հիշեցնելով, որ ընտրակաշառք տալը, ստանալը, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը քրեորեն պատժելի արարք են։

Համայնքային ոստիկանները ընտրակաշառք տալու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանները ընտրակաշառք տալու դեպք են բացահայտել. ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ հակաօրինական գործողություններից

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով