Մանկավարժական համալսարանի պրոռեկտորի, նրա որդու և Սմբատ Լպուտյանի գործն ուղարկվե…

Մանկավարժական համալսարանի պրոռեկտորի, նրա որդու և Սմբատ Լպուտյանի գործն ուղարկվել է դատարան
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա 2022թ-ից զբաղեցրել է  Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտորի պաշտոնը և միաժամանակ ղեկավարել համալսարանի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի» աշխատանքները։
📌. Քննության տվյալներով՝ Իսպիրյանը տեղեկացված է եղել, որ իր որդին՝ Արմեն Ավետիսյանը, 2022թ. հունվարի 14-ին աշխատանքի է ընդունվել ինստիտուտում որպես մասնագետ, սակայն փաստացի աշխատանքի չի հաճախել՝ շարունակելով աշխատավարձ ստանալ։
Մեղադրանքի համաձայն՝ պրոռեկտորը որևէ քայլ չի ձեռնարկել այդ իրավիճակը կանխելու համար, ինչի հետևանքով համալսարանին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ մոտ 5 մլն 337 հազ. դրամի վնաս:
Պրոռեկտորի որդուն էլ մեղադրանք է առաջադրվել խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար։
🔻 Անվանի շախմատիստ Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել պրոռեկտորի որդու` Արմեն Ավետիսյանի կողմից ենթադրյալ հափշտակությանը օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով