Քաղաքապետարանի լրատվության վարչությունից հաղորդում են, որ ուսանողների և երիտասար…

🚙❗️Քաղաքապետարանի լրատվության վարչությունից հաղորդում են, որ ուսանողների և երիտասարդների օրվա առիթով նախատեսված միջոցառումներով պայմանավորված՝ մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․

«Մայիսի 15-ին՝ ժամը 22․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների հատվածում (շատրվանների դիմաց), կեսգիշերից սկսած (ժամը 24․00-ից), երթևեկությունը կսահմանափակվի նաև Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից Ամիրյան-Զաքյան խաչմերուկի հատվածում, մայիսի 16-ին՝ ժամը 16․00-ից սկսած, ժամանակավորապես կսահմանափակվի մուտքը դեպի Հանրապետության հրապարակ»

,- ասված է հաղորդագրության մեջ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով