Հարգելի ընկերներ, ներեցեք իհարե, բայց ըստ իս բավականին միամիտ է ոգեւորվել, թե Մո…

Հարգելի ընկերներ, ներեցեք իհարե, բայց ըստ իս բավականին միամիտ է ոգեւորվել, թե Մոսկվայից անասելի նախատում են Փաշինյանին ու կարող են նրան «շնորհազրկել» եւ հանգեցնել իշխանությունից զրկելուն:
 
Գուցե շատերը մտածում են այդպես միանգամայն անկեղծորեն ու համոզված, բայց այս անկեղծությունը հազիվ թե նույնական լինի իրատեսականությանն հետ: Երբ Նիկոլ Փաշինյանին հրապարակավ «շնորհազրկում» են, դա ընդամենը նշանակում է, որ բարձրացնում են նրա վճարելիք «տուրքը»:
 
Հակառակ պարագայում, նրան իշխանությունից հեռացնելու իրական եւ գործնական մտադրություն ունենալիս, Ռուսաստանը շատ ավելի լուռ կլիներ, իսկ խոսելիս էլ՝ միանգամայն բարեհաճ:
 
Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հրամայականը Հայաստանի հանրությանն է: Հայաստանի քաղաքացիների համար է այն կենսական անհրաժեշտոււթյուն՝ Հայաստանի ապագայի տեսանկյունից: Հետեւաբար Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրական այս պրոցեսը դիտարկեն այդ խնդիրը լուծելու հնարավորություն, ըստ այդմ նաեւ՝ լուծեն հարցը այն իրատեսական ձեւաչափերով, որ կան ընդդիմադիր դաշտում:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով