Արտաքին միջամտություն կա, և այդ միջամտությունը բացառապես «Քաղաքացիական պայմանագ…

💬 Արտաքին միջամտություն կա, և այդ միջամտությունը բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է, և աջակցողներն էլ Թուրքիան ու Ադրբեջանն են։
🗣 Այս մասին հայտնեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով Փաշինյանի՝ արտաքին ազդեցությունների վերաբերյալ հայտարարություններին։
🔸 «Առ այս պահը միակ քաղաքական ուժը, որին աջակցել են այլ երկրների տարբեր ներկայացուցիչներ, ՔՊ-ն է, որին պարբերաբար աջակցություն են հայտնում Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները։ Որևէ արտաքին ուժ կամ օտարերկրյա պետություն կամ նրա ներկայացուցիչ հանդիսացող չինովնիկ աջակցություն չի հայտնել ընդդիմության որևէ ներկայացուցիչ կուսակցության, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը»,- ասաց Տոնոյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով