Բացահայտվել է բիայնական դամբարանից կատարված գողության դեպքՆերքին գործերի նախարար…

Բացահայտվել է բիայնական դամբարանից կատարված գողության դեպք
Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնին հարակից բիայնական դամբարանից ապրիլի 24-ին գողացել են պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող իրեր։
«Գողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի գտածոներ․ փոքր թաս, որի մեջ եղել է կնիք՝ թռչունի նշանով և փականի մաս»,- ասում է կենտրոնի աշխղեկ Հրաչյա Կամոյանը։
📌 Ըստ հնագիտական պեղումների տվյալների՝ ենթադրվում է, որ դամբարանը պատկանել է բարձրաստիճան ազնվականի կամ զինվորականի, իսկ գողացված առարկաները այդ դարաշրջանի եզակի նմուշներ են։
🔗 Կարդացեք նաև Հետք Մեդիայի Գործարանի՝ 2024 թվականին հրապարակված հոդվածը՝
Երևանի դամբարանը, ամրոցը, քարայրը, այգին, բերդը, բլուրն ու բնակատեղին

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով