Սևանա լճի ափին կառուցվելիք ճեմուղու երկարությունը 10 կմ-ից դարձել է 2.8 կմՍևանա լճի ափին ճեմուղի կառուցելու պետական ծրագրի փաստաթղթերը անցել են բնապահպանական փորձաքննություն, ստացել են դրական եզրակացություն։ Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է ճեմուղու ծրագրի ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը։
2.8 կմ երկարությամբ և 6.5 մետր լայնությամբ ճեմուղին նախատեսվում է կառուցել
Սևանա լճի «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչեւ Սևանավանքն ընկած հատվածում(թերակղզի)։ Ճեմուղին անցնելու է թերակղզու հարավային մերձափնյա գոտու երկայնքով՝ լճի ջրի եզրից 12 մետր և ավելի հեռավորության վրա։ Ուղեգծի երկայնքով առկա են հանգստյան տներ, անտառապատ հատվածքներ։ Տարածքում առկա եւ հատման(նաև տեղափոխման) ենթակա ծառերի տեսակներն ու քանակը պետք է ճշգրտվի շինարարության ընթացքում կապալառու կազմակերպության կողմից «Սևան ազգային պարկի» հետ համատեղ։
📌 Սևանա լճի ափին ճեմուղի կառուցելու մասին հայտարարվել էր
դեռևս 2020 թ․-ին, սակայն գաղափարը գործնական փուլ այդպես էլ չմտավ։ Այդ ժամանակ հայտարարվել էր, որ ճեմուղին ունենալու է 10 կմ երկարություն(Լճաշեն գյուղից–Սևանի թերակղզի)։ 2020 թ․-ին
գրել էինք ճեմուղու ծրագրի և լճի ափամերձ տարածքներում քանդման ենթակա շինությունների մասին։
Սևանա լճի ափին կառուցվելիք ճեմուղու երկարությունը 10 կմ-ից դարձել է 2.8 կմ
Սևանա լճի ափին ճեմուղի կառուցելու պետական ծրագրի փաստաթղթերը անցել են բնապահպանական փորձաքննություն, ստացել են դրական եզրակացություն։
Թողնել պատասխան