Այս մասին Երևանի Կենտրոն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ-որ ժամանակ կար, որ ասում էինք Մեղրի, տագնապալի ալիքներ էին առաջանում։ Մեղրին այսօր վերածվել է տարածաշրջանային, համաշխարհային կենտրոնի։ Աշխարհի թոփ լիդերներն այսօր մտածում են, որ Մեղրիում տեղի է ունենում շրջադարձային իրադարձություն։ Աշխարհի ղեկավարներն ինձ հետ հաղորդակցվում են հետևյալ հարցով՝ իսկ մենք ո՞նց կարող ենք մասնակցել, որովհետև հասկանում են, որ բան է տեղի ունենում, որն ունի շրջադարձային նշանակություն, որը հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք հաղորդակցությունների համար ունենալու է շրջադարձային նշանակություն»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ փոխվել է նաև Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը։
«Հայաստանը նույն կոորդինատների վրա է, որ եղել է վերջին հարյուր տարում, բայց մեր ընկալումը միշտ եղել է այն, որ ՀՀ աշխարհագրական դիրքը խայտառակ վատ է, բայց տեղի է ունենում ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը՝ առաջինը պատմության մեջ, և ԵՄ հանձնաժողովի նախագահն ինձ հետ հանդիպումը սկսում է հետևյալ նախադասությամբ՝ ՀՀ-ն նստած է արևելք-արևմուտք ամենակարճ ճանապարհի վրա»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Մեղրիում շուրջ 50 տոկոսով բարձրացել են նաև անշարժ գույքի գները, իսկ Տավուշի մարզի սահմանազատված և սահմանագծված Կիրանց գյուղում շուրջ 50 նոր տուն է կառուցվում։
«Այսօրվա Կիրանցը և 2023թ․ Կիրանցը կիլոմետրերով իրարից հեռու են, Կիրանցը անվտանգ, զարգացած է, քան երբևէ։ Կիրանցում եղել է մոտ 100 տուն, այսօր Կիրանցում շուրջ 50 տուն է կառուցվում։ 3400-ից ավելի սահմանամերձ բնակավայրում կառուցվում են տներ, նոր թաղամասեր։ Տարբեր բնակավայրերում հայտնվում են նոր թաղամասեր պետական աջակցությամբ, որոնց ժողովուրդն ասում է «Նիկոլի թաղ»»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Թողնել պատասխան