Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության համար արձակուրդում գտնվող ՀՀ վա…

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության համար արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երաշխավորի ինստիտուտի անհրաժեշտություն չի տեսնում։ Այս մասին Փաշինյանը նշեց Երևանի Կենտրոն վարչական շրջանում ընթացող նախընտրական քարոզարշավի ժամանակ։

«Այսօր կան քաղաքական ուժեր, որոնք ասում են, որ մենք պետք է երաշխավորներ ունենանք։ Մենք այդպիսի ռեժիմում ապրել ենք, երբ ունեինք դե յուրե պարտադիր իրավական ուժ ունեցող պայմանագրային բազա, երբ ունեինք անվտանգության երաշխավորներ, որոնք պետք է պահեին մեր անվտանգությունը, բայց այդ անվտանգության երաշխավորներից մեկը, ըստ էության, շատ բաց և թափանցիկ հայտարարություն արեց պաշտոնական այցով Բաքվում գտնվելու ժամանակ, խոսքը Բելառուսի նախագահի մասին է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստական աշխատանքներին։ Այդ մարդը մեր անվտանգության երաշխավորներից մեկն էր, ՀԱՊԿ կազմակերպության անդամ։ Եվ գնալ, ամեն անգամ նույն փոցխի վրա կանգնել, պարզապես, չի կարելի։ Մենք, ի վերջո, պետք է հաղթահարենք այն ցիկլը, երբ մեզ թույլ ենք, տալիս, որ ուրիշներն օգտագործեն ուրիշների դեմ և դեն շպրտեն»,-ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա ամենակարևոր պատմաքաղաքական փոփոխությունն է։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով