Ի՞նչ են հայտարարագրել «Հանրապետություն» կուսակցության թեկնածուները«Հանրապետություն» կուսակցության 85 պատգամավորի թեկնածուներից 30-ը գործազուրկ է, 23-ը՝ վերջին մեկ տարվա ընթացքում որևէ եկամուտ չի հայտարարագրել։ Միևնույն ժամանակ, թեկնածուներից 9-ի տարեկան եկամուտը գերազանցում է 10 մլն դրամը։
Վարչական շրջանների ղեկավարներ, ավագանու անդամներ, համատիրության ղեկավարներ, գերեզմանատան հսկիչ. ո՞ւմ դրամական միջոցներն են գերազանցում 80 մլն դրամը, ովքե՞ր են ամենաբարձր եկամուտ ստացողները, և ի՞նչ թանկարժեք գույք են հայտարարագրել թեկնածուները։
🔻«Հետք»-ն ուսումնասիրել է կուսակցության 85 թեկնածուների հայտարարագրերը։«Հանրապետություն» կուսակցությունը գլխավորող
Արամ Սարգսյանը հայտարարագրել է 1 բնակելի տուն Արարատ գյուղում՝ 800քմ մակերեսով, 2 ավտոմեքենա՝ 2025թ. արտադրության Լ7 և 1994թ.-ի Mercedes-Benz G-Class։
📌 Որպես 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք Արամ Սարգսյանը հայտարարագրել է, իր մեկնաբանմամբ, 100 000 և ավելի դոլար արժողությամբ գրիչների հավաքածու և սրբապատկեր,
որը կուսակցության նախագահը համարել է «անգին» և արժեքը չի նշել։🔗Ավելին`
ԱՅՍՏԵՂ
Ի՞նչ են հայտարարագրել «Հանրապետություն» կուսակցության թեկնածուները
«Հանրապետություն» կուսակցության 85 պատգամավորի թեկնածուներից 30-ը գործազուրկ է, 23-ը՝ վերջին մեկ տարվա ընթացքում որևէ եկամուտ չի…
Թողնել պատասխան