Պաստառ պոկելու համար ձերբակալվածը տեղափոխվել է ոստիկանություն, այնուհետև՝ հոգեբուժարան ու հայտնաբերվել մահացած2026թ. հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին առնչվող քարոզչական պաստառ պոկելու գործով ձերբակալված Արմեն Հովհաննիսյանը տեղափոխվել է ոստիկանության ձերբակալվածների պահման վայր, իսկ այնտեղից հոգեկան առողջության պահպանման կենտրոն: Ժամեր անց նրան հայտնաբերել են կախված վիճակում: Քննչական կոմիտեից «Հետքին» հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
📌 Հոգեկան առողջության կենտրոնը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, Առողջապահության նախարարության ենթակայությամբ է գործում: Նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը պարզաբանել է, որ ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող քաղաքացին ոստիկանության որոշմամբ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ընդունվել էր մայիսի 16-ին, որտեղ ենթարկվել էր նախնական զննության մասնագետների կողմից և ստացել համապատասխան բժշկական նշանակումներ։
Սակայն, ցավոք, տեղի է ունեցել ինքնավնասման ավարտուն գործողություն, որը կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում, և բժիշկները չեն կարողացել փրկել Արմեն Հովհաննիսյանի կյանքը:
Պաստառ պոկելու համար ձերբակալվածը տեղափոխվել է ոստիկանություն, այնուհետև՝ հոգեբուժարան ու հայտնաբերվել մահացած
Սակայն, ցավոք, տեղի է ունեցել ինքնավնասման ավարտուն գործողություն, որը կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում, և բժիշկները չեն…
Թողնել պատասխան