«Եվրատեսիլ 2026» երգի հեղինակավոր մրցույթում, որի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 16-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, հաղթեց Բուլղարիան, որը ներկայացրեց Դարան՝ Bangaranga երգով: Թե՛ հեռուստադիտողի, թե՛ ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում նա վաստակեց ամենաբարձր միավորները, ընդհանուր՝ 516:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Իսրայելի ներկայացուցիչ Նոամ Բեթանը՝ Michelle երգով՝ վաստակելով 343 միավոր, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ռումինիան, որը ներկայացրեց Ալեքսանդրա Կապիտանեսկուն՝ Choke Me երգով: Նա վաստակեց 296 միավոր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները հայտարարեց «Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի պատվիրակ Պարգը: Հայաստանը 12 միավորը շնորհեց Ավստրալիային, որի ներկայացուցիչ Դելտա Գուդրեմը Eclipse երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ վաստակելով 287 միավոր:
70-րդ «Եվրատեսիլ»-ի եզրափակչում հանդես եկավ 25 երկիր՝ Բուլղարիա, Իսրայել, Ռումինիա, Ավստրալիա, Իտալիա, Ֆինլանդիա, Դանիա, Մոլդովա, Ուկրաինա, Հունաստան, Ֆրանսիա, Լեհաստան, Ալբանիա, Նորվեգիա, Խորվաթիա, Չեխիա, Սերբիա, Մալթա, Կիպրոս, Շվեդիա, Բելգիա, Լիտվա, Գերմանիա, Ավստրիա և Միացյալ Թագավորություն:
Հայաստանի պատվիրակ Սիմոնը Paloma Rumba երգով մայիսի 14-ին հանդես էր եկել մրցույթի կիսաեզրափակիչ փուլում, սակայն չանցավ եզրափակիչ:

Թողնել պատասխան