Միացյալ Նահանգները Իրանին հինգ պայման է առաջադրել խաղաղության բանակցությունների…

🇺🇸 Միացյալ Նահանգները Իրանին հինգ պայման է առաջադրել խաղաղության բանակցությունների երկրորդ փուլին անցնելու համար, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը:
📌 Վաշինգտոնը պահանջում է Թեհրանից հրաժարվել փոխհատուցման ցանկացած հավակնություններից, ԱՄՆ-ին փոխանցել 400 կիլոգրամ հարստացված ուրան և պահպանել միայն մեկ միջուկային համալիրի աշխատանքը:
🇮🇷 Ավելի վաղ Իրանը նույնպես հինգ պայման էր առաջադրել բանակցությունների վերսկսման համար: Թեհրանը պահանջում է պատերազմի դադարեցում, հատկապես` Լիբանանում, պատժամիջոցների վերացում, ակտիվների ապասառեցում, վնասի փոխհատուցում և Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում: |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով