📣 Վիրավորում է, որովհետև ասելու բան չունի, ծրագիր չունի․ Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին
🗣 Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի վարչապետի պահվածքը, ԲՀԿ առաջնորդը պատասխանել է, որ չի պատրաստվում իջնել նույն մակարդակին և վիրավորանքներին պատասխանել նույն ոճով։
📌 «Եթե ինքը ծրագիր ունենար, ժողովրդին կներկայացներ իր ծրագիրը շատ հանգիստ։ Ես էլ տարբեր հանդիպումների ժամանակ, երբ ինձ մոտենում են նույնիսկ ՔՊ-ականներ՝ կին, տղամարդ, ես ասել եմ՝ եթե քննադատությունը տեղին է, ես կընդունեմ, դա ամոթ չէ։ Բայց ոչ թե պիտի գոռգոռաս կամ նյարդայնանաս»,- նշել է նա Սյունիքի մարզում քարոզարշավի ընթացքում։
🔸 Գագիկ Ծառուկյանի համոզմամբ՝ իշխանության հիմնական նպատակը հասարակական քննարկումը իրական խնդիրներից շեղելն է և այն փոխակերպելն անձնական վիրավորանքների ու սկանդալների դաշտի։ |news.am|
Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու». Արաբկիրում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հունից դուրս եկավ քաղաքացու հետ զրույցի ժամանակ:
Թողնել պատասխան