⚖️ «Միասնության թևեր»-ը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց դատախազություն։
📌 Հաղորդումը վերաբերում է Արման Թաթոյանի հրապարակած ձայնագրությանը, ըստ որի՝ Արմավիրի տարածաշրջանային քոլեջում ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ քարոզարշավին։
📣 Թաթոյանն այսօր հայտարարեց՝ իշխանություններն անընդհատ մեղքը գցում են այն մարդկանց վրա, որոնց էլ հենց իրենք ճնշում են․ «Մարդկանց ճնշման են ենթարկում, մեկին վախեցնում են՝ քննություն չի ստանա, մեկին, թե աշխատանքից կազատեն։ Իսկ եթե բացահայտվում է, ուրեմն մեղավորը հենց իրենք են դառնում։ Մենք ասում ենք՝ կատարողները նաև ձեր քայլերի զոհերն են, պատասխան պետք է տան նրանք, ովքեր այդ սխեմայի հովանավորն են»,- ասաց Թաթոյանը։ |arm.sputniknews.ru|
📹 «Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանը ձայնագրություն է հրապարակել՝ պնդելով, որ Արմավիրի տարածաշրջանային քոլեջում ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ քարոզարշավին։ 📌 Թաթոյանի խոսքով խոսող կինը ոչ միայն դասախոս է, այլև Արմավիրի ավագանու ՔՊ խմբակցության…
Թողնել պատասխան