Հունգարիայի նախագահ Թամաշ Սուլյոկը որոշում է կայացրել չենթարկվել նորընտիր վարչապ…

Հունգարիայի նախագահ Թամաշ Սուլյոկը որոշում է կայացրել չենթարկվել նորընտիր վարչապետ Պետեր Մադյարի՝ պաշտոնից հրաժարական տալու կոչին։ Իր որոշման մասին նա խոսել է Index.hu-ին տված հարցազրույցում։
«Ներկայում չկա որևէ իրավական կամ սահմանադրական հիմնավորում, որը կարող է արդարացնել իմ հրաժարականը», — ասել է Սուլյոկը։
Մադյարի TISZA կուսակցությունը ապրիլին խորհրդարանական ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տարավ նախկին առաջնորդ Վիկտոր Օրբանի Fidesz կուսակցության նկատմամբ՝ վերջ դնելով նրա 16-ամյա կառավարմանը և խոստանալով լուծել օրենքի գերակայության հարցերը և կատարել այլ բարեփոխումներ։
Ընտրություններն անվանելով «ռեժիմի փոփոխության քվեարկություն»՝ Մադյարը ճնշում է գործադրում Fidesz կուսակցության աջակցությունն ունեցող Սուլյոկի և այլ պաշտոնյաների վրա՝ հորդորելով մինչև մայիսի վերջ հրաժարական տալ։
«Ես հավատարիմ եմ մնում իմ երդմանը, և քանի դեռ իմ պաշտոնի իրականացումը անհնար չէ, ես մտադիր եմ կատարել ստանձնած մանդատը»,- նշել է Հունգարիայի նախագահը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով