Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն ասաց, որ թանգարանի գործունեության առաջնահերթությունը վերջին երկու տարվա ընթացքում տրվել է միջազգային հարթակում թանգարանի ճանաչելիության բարձրացմանը։
«Թանգարանը բազմաթիվ ուղղություններով, թելերով կապված է համաշխարհային մշակույթին։ Անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն և այլ լեզուներով վավերագրեր և արխիվներ են պահվում մեր թանգարանում, որոնք մեծ արժեք են ներկայացնում տարբեր երկրների մշակութային պատմությունն ուսումնասիրելու, «հայկական հետքը՝ համաշխարհային մշակույթի մեջ» համատեքստում ուսումնասիրություններ կատարելու համար։ Այդ նպատակով լայնածավալ աշխատանքներ ենք մեկնարկել։ Այդ աշխատանքների վկայությունն է օրեր առաջ երկրի ղեկավարի գրասենյակում Ֆրանսիայի նախագահի ներկայությամբ Ֆրանսիայի ազգային գրադարանի հետ հուշագրի կնքումը, որով կմեկնարկի մեզ համար աննախադեպ ծավալներով միջազգային համագործակցություն։ Երկրորդ միջազգային նախագիծը ԱՄՆ-ում գործող Վիլյամ Սարոյանի հիմնադրամի հետ կնքած հուշագիրն է, որի շրջանակում «Սարոյանական օրեր» ծրագիրը դարձել է ամենամյա։ Սեպտեմբերին հրավիրում ենք կրկին վայելելու այդ օրերը»,-ասաց տնօրենը։
Թողնել պատասխան