«Զուգարանում չծեծելը ադալժենի ե՞ք անում». «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ …

💬 «Զուգարանում չծեծելը ադալժենի ե՞ք անում». «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Արամ Քոչարյանը արձագանքել է Փաշինյանի և ՔՊ այլ ներկայացուցիչների հայտարարություններին, որ ներկայում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներն ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը, մինչդեռ նախկինում դրա համար մարդկանց զուգարանում ծեծելով սպանում էին:
❗️ Քոչարյանն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիները իրենց քաղաքական գնահատականը արդեն տվել են նախկինում այդպես վարված քաղաքական ուժերին և գնահատական կտան նաև այս դեպքում:
🗣 «Ոնց մնացած քաղաքական ուժերն են հայտնվել քաղաքական աղբանոցում նման վարքի համար, դուք էլ եք հայտնվելու նույն աղբանոցում: Հերիք է ադալժենիի ձևով խոսեք… (…) [Ժողովուրդը] Արթուր Օսիպյանի համար էլ է ձեզ այդ քաղաքական գնահատականը տալու: Ադալժենի եք անում քաղաքացուն, որ գոհ եղեք՝ ձեզ զուգարանում չենք ծեծում»,- ասել է նա՝ կոչ անելով իշխանությանը, որ եթե ստացվի այնպես, որ քաղաքական բանավեճի բռնվի նրանցից որևէ մեկի հետ, իրեն զուգարանում ծեծեն՝ «ադալժենի» չանեն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով