Վարորդական իրավունքը մեկ տարի անց, թեկուզ որոշակի պայմաններով, առանց քննության …

📌 Վարորդական իրավունքը մեկ տարի անց, թեկուզ որոշակի պայմաններով, առանց քննության վերականգնելու առաջարկի ներկայացումը և դրա հնարավոր իրագործումը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում խիստ խնդրահարույց են վարչական ռեսուրսների չեզոք և ոչ խտրական օգտագործման սկզբունքի ապահովման տեսանկյունից։
📌 Սա նաև կարող է ազդել քաղաքական մրցակցության հավասար պայմանների ընկալման վրա, առավել ևս, որ նշյալ նախաձեռնությունը նախապես նախատեսված չի եղել ՀՀ կառավարության կողմից, և դրա համար չի ներկայացվել որևէ իրավաչափ և մասնագիտական հիմնավորում:
[«Ականատես» դիտորդական առաքելություն]
Փաշինյանը հայտարարեց, որ այդ քաղաքացիները վարորդական իրավունքը վերականգնելիս նոր քննություն չեն հանձնի։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով