7 տարի առաջ այս օրը Նիկոլն ազդարարեց դատարանների շրջափակումը՝ մեկնարկ տալով դատա…

7 տարի առաջ այս օրը Նիկոլն ազդարարեց դատարանների շրջափակումը՝ մեկնարկ տալով դատական համակարգի զավթման բացահայտ փուլին։ Մինչ այդ մոտ մեկ տարի այդ օրվա համար հող էր նախապատրաստել։
Այն դատավորներին, որոնք փորձում էին դիմադրել զավթմանը և առաջնորդվել օրենքով, այլ ոչ թե Նիկոլի հրահանգներով, ամեն կերպ վարկաբեկում էին, քրեական գործեր հարուցում, աշխատանքից ազատում։
Իշխանազավթման առաջին իսկ ամիսներից ակնհայտ էր, որ Նիկոլը դիկտատուրա է կառուցում, մեկը ես այդ մասին շատ եմ խոսել։ Բայց նույնիսկ ընդդիմադիրների մեծամասնությունը այսպես մտածողներիս ալարմիստ էր համարում։ Այսօր դիկտատուրան ոչ միայն հաստատված է, այլև արդեն նորմ է դարձել։
Կից կադրում 2019թ. մայիսի 20-ին նիկոլականների հարձակումն է դատավոր Դավիթ Բալայանի վրա, ով փորձել էր դատարանի շրջափակված շենք մտնել։
Կարեն Վրթանեսյան
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով