📣 ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Արտուր Օսիպյանին, նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ և ներկայացնել իր իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ մանրամասներ։
🗣 «Այնուամենայնիվ ուսումնասիրվել են հարցին առնչվող հրապարակային տեղեկությունները, Ա. Օսիպյանի վերաբերյալ կազմված փաստաթղթերը և ազատությունից զրկման վայրում նրա իրավունքների ապահովման վիճակը», — ասվում է հաղորդագրության մեջ։
⚖️ ՄԻՊ գրասենյակից նշում են՝ իրավական պատասխանատվության կառուցակարգերը պետք է գործադրվեն միասնական տրամաբանությամբ` բացառելով ընտրովիությունն ու «հայեցողական արդարադատության» նվազագույն տպավորությունը:
🔸 ՄԻՊ-ը իրավապահ մարմիններից պահանջում է անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերի առկայության առնչությամբ պատշաճ հանրային հաղորդակցություն` վերը նշված չափանիշների պահպանմամբ: Ավելին, ցանկացած պարագայում, երբ այդ հիմքերն առկա չեն կամ վերացել են, անձը պետք է անհապաղ ազատ արձակվի:
⚖️ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով: 🗣 Պաշտպան Ռոման Երիցյանը հայտնել է, որ, ըստ վարույթի, «Օսիպյանը խաթարել է ՔՊ քարոզարշավը, խանգարել մարդկանց անդորրը, վիճաբանության…
Թողնել պատասխան