Կառավարության ներկայացրած նախագծերը չեն մերժվում. խորհրդարանական կառավարման օրին…

Կառավարության ներկայացրած նախագծերը չեն մերժվում. խորհրդարանական կառավարման օրինաչափությու՞ն, թե՞ իշխանության կենտրոնացվածություն
8-րդ գումարման Ազգային ժողովը Կառավարության ներկայացրած օրենքի որևէ նախագիծ չի մերժել։ Ընդ որում՝ խորհրդարանի ընդունած օրենքների 88.5%-ի հեղինակը Կառավարությունն է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բնական է համարում ստեղծված պատկերը՝ նշելով, թե խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող բոլոր երկրներն այս ուղղությամբ են շարժվում:
🗣 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ իրենց կողմից չկա դիտավորություն։

«Կա ընդդիմության կողմից կիսատ, վատ, թերի կատարված աշխատանք։ Իշխող մեծամասնությունը չի կարող ընդունել թերի կամ ոչնչի մասին նախագծեր։ Ընդդիմությունը տնային աշխատանքները լավ չի անում կամ չի անում առհասարակ։ Եվ շատ դեպքերում բերված նախագծերը կամ հայտարարության տեքստերը ոչ թե քաղաքացիների կյանքը լավարկելու կամ ՀՀ պետական շահը առաջ տանելու մասին են, այլ քաղաքական դիվիդենտներ հավաքելու կամ ջրի վրա մնալու փորձեր»

,- ասում է նա։
🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Կառավարության ներկայացրած նախագծերը չեն մերժվում. խորհրդարանական կառավարման օրինաչափությու՞ն, թե՞ իշխանության կենտրոնացվածություն

Փաստացի, այսօր էլ է նույն վիճակը, բայց ընդդիմության նախագծերն արդեն ճնշում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով