Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետը թեմային անդրադարձել է Լոռու մարզի Տաշիր քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Փաշինյանը հայտարարել է, որ հրապարակված ձայնագրությունները ցույց են տալիս տվյալ քաղաքական ուժի վերաբերմունքը քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց նկատմամբ։
«Այսօր հակակոռուպցիոն կոմիտեն հերթական ձայնագրությունն է հրապարակել, որը վերաբերում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին։ Նորություն չկա այն, որ փող են բաժանում, բայց այստեղ շատ կարևոր երկու առանձնահատկություն կա, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել։ Այդ առանձնահատկությունն այն է, որ այդ կուսակցության շտաբում խոսում են և մարդկանց փող տալու և փող վերցնելու գործողությունը համեմատում են, զուգահեռ են տանում անառակաբարո գործողությունների հետ։ Եվ քաղաքացուն փող տալու գործընթացը համեմատում են մարմնավաճառի հետ հարաբերությունների մեջ մտնելու հետ»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ խոսույթը ցույց է տալիս իրական վերաբերմունքը մարդկանց նկատմամբ։
«Սա իրական պատկեր է։ Եվ ամենահատկանշականն այն է, որ այդ մարդիկ իբր մեզնից պաշտպանում են Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին։ Տեսեք իրենց գրասենյակներում ինչ են խոսում և ինչպես են խոսում Ղարաբաղի մեր ժողովրդի մասին։ Ամենավերջին լկտի և սանձարձակ սեռական բնույթի բառապաշարով:
Սա քրեական օլիգարխիայի ամենաբնորոշ հատկանիշն է՝ մարդկանց վերաբերվել որպես ապրանքի, մարդկանց վերաբերվել որպես առուծախի ենթակա ապրանքի»,- եզրափակել է Փաշինյանը
Թողնել պատասխան