The Insider-ը ծավալուն հոդված է հրապարակել՝ հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խ…

The Insider-ը ծավալուն հոդված է հրապարակել՝ հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր ազդեցության, ՌԴ նախագահի վարչակազմում Հայաստանի ուղղությամբ տարվող աշխատանքների համակարգման և Երևան ուղարկված պատասխանատուների մասին:
«Մոլդովայում և Հունգարիայում վերջին անհաջողություններից հետո Կրեմլն իր ռեսուրսներն ուղղել է դեպի Հայաստան, որտեղ հունիսի 7-ին նախատեսված են խորհրդարանական ընտրություններ։ Կրեմլը հույս ունի կանխել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը այն բանից հետո, երբ նա սկսել է խորացնել հարաբերությունները Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ։
The Insider-ը բացահայտել է, թե Ռուսաստանի նախագահի վարչակազմում ով է համակարգում հայկական ուղղությունը, Արտաքին հետախուզության ծառայության (СВР), Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) և Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) որ սպաներն են ուղարկվել Երևան ու թե ինչպես են հայաստանյան ընդդիմադիր թեկնածուները կապված Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ»,- այս նախաբանով է սկսում իր հոդվածը The Insider-ը:
Լրատվամիջոցը գրում է, որ Փաշինյանի դեմ տեղեկատվական արշավը համակարգում է 2025թ. ստեղծված Ռազմավարական գործընկերության և համագործակցության հարցերով ՌԴ նախագահին առընթեր վարչությունը (управление президента по стратегическому партнерству и сотрудничеству, УСПС), որը ղեկավարում է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի հովանավորյալ, «Ռոսատոմ»-ի նախկին պաշտոնյա Վադիմ Տիտովը:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով