📌 Չնայած Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ հայ-ադրբեջանական բանակցային օրակարգում ադրբեջանցիների վերադարձի հարց չի քննարկվում, Ադրբեջանը շարունակում է այդ խոսույթը առաջ մղել։
🗣 Այսօր Ադրբեջանի նախագահի ավագ օգնական Հիքմեթ Հաջիևը, ելույթ ունենալով Բաքվում ընթացող WUF13 միջազգային համաժողովի ընթացքում, պնդել է, թե անկախության առաջին տարիներին Ադրբեջանը բախվել է «Հայաստանից արտաքսված 300 հազար էթնիկ ադրբեջանցիների» տեղավորման խնդրին։
❗️Նշենք, որ մինչև 1939 թվականը Խորհրդային Միության տարածքում, այդ թվում՝ Հայաստանի, թյուրքախոսների համար «ադրբեջանցի» եզրույթը պաշտոնապես փաստագրված չէր։
🔸 Այս ժողովրդի համար «ադրբեջանցի» եզրույթը՝ որպես էթնանվանում, առաջին անգամ օգտագործվել է միայն 1939 թվականին՝ ԽՍՀՄ համընդհանուր մարդահամարի ժամանակ։ 1939-ի մարդահամարի տվյալներով՝ Հայկական ԽՍՀ-ում ադրբեջանցիների թիվը կազմում էր 130 հազար, իսկ 1979-ի մարդահամարի տվյալներով՝ 160 հազար։ Այսինքն՝ Հայկական ԽՍՀ-ում երբեւէ 300 հազար «ադրբեջանցի» չի բնակվել։ Եվ ավելին՝ մարդահամարի ժամանակ մուսուլման այլազգիներին եւս գրանցում էին որպես ադրբեջանցի։
📌 Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանի ԱԴԾ գործակալ լինելու վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին․ 🗣 «Միջազգային և հայաստանյան հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկատվություն են հաղորդում հիմնավորումներով, որ Հայաստանի ներքաղաքական…
Թողնել պատասխան