Չինաստանում Եվրոպական Միության պատվիրակության և Հայաստանի դեսպանատան համատեղ նախ…

Չինաստանում Եվրոպական Միության պատվիրակության և Հայաստանի դեսպանատան համատեղ նախաձեռնությամբ Պեկինում հանդիպել են Եվրոպական քաղաքական համայնքի երկրների դեսպանները՝ քննարկելու Եվրոպական մայրցամաքի անվտանգության ապագան և բարգավաճման հեռանկարները՝ համաշխարհային հարցերում Չինաստանի դերի համատեքստում:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Չինաստանում Եվրամիության պատվիրակությունը։
Եվրոպական քաղաքական համայնքի երկրների ներկայացուցիչները համաձայնել են, որ Եվրոպայի ռազմավարական դիմադրողականությունը գերակա կարևորություն ունի: Աշխարհաքաղաքական լարվածության սրման պայմաններում նրանք նաև համաձայնել են, որ անհրաժեշտություն է Չինաստանի հետ հաղորդակցության և ներգրավվածության ուղիները բաց պահելը:
Նշվում է, որ հանդիպումը լավ հնարավորություն էր գնահատականներ փոխանակելու Չինաստանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հնարավորությունների և մարտահրավերների մասին:
Պեկինում կայացած հանդիպմանը մասնակցել են Ալբանիայի, Հայաստանի, Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի , Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Լատվիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Չեռնոգորիայի, Նիդեռլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի, Չինաստանում Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով